Բունդեսլիգայի անցումային խաղ. «Համբուրգը» խուսափեց պարտությունից

00:22   29 մայիսի, 2015

Գերմանական Բունդեսլիգայի անցումային առաջին խաղում «Համբուրգը» ոչ ոքիով բաժանվեց «Կարլսրուեի» հետ: Համբուրգում գրանցվեց 1:1 հաշիվը:

Երկրորդ Բունդեսլիգայում երրորդ տեղը գրաված «Կարլսրուեն» հաշիվը բացեց չորրորդ րոպեին, սակայն տանտերերը վերջնամասում փրկեցին խաղը: Պատասխան հանդիպումը կկայանա հունիսի 1-ին «Կարլսրուեի» խաղադաշտում:

Հիշեցնենք, որ «Համբուրգը» միակ ակումբն է, որը երբեք դուրս չի մնացել Բունդեսլիգայից: Այս մրցաշրջանում Բունդեսլիգան լքել էին «Պադերբորնը» եւ «Ֆրայբուրգը», իսկ «Ինգոլշտադտը» եւ «Դարմշտադտը» նվաճել էին ուժեղագույնների լիգայի ուղեգիր: «Համբուրգը» նախորդ տարի եւս Բունդեսլիգայում տեղը պահպանել էր անցումային խաղերից հետո:

Բունդեսլիգայի առաջին անցումային խաղ

«Համբուրգ» - «Կարլսրուե»՝ 1:1

Իվո Իլիչեւիչ, 73 – Ռուեն Հենինգս, 4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։