Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը բաժանում է 3-6-րդ տեղերը

23:20   28 մայիսի, 2015

Վրաստանի Չակվի քաղաքում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

9-րդ տուրից հետո հայ շախմատիստուհիներց լավագույն ցուցանիշն ունի Էլինա Դանիելյանը, ով հավաքել է 6.5 միավոր եւ բաժանում է 3-6-րդ տեղերը: Նա 1.5 միավոր զիջում է միանձնյա առաջատար Նինո Բատսիաշվիլիին (Վրաստան): Առաջնությունն ունի 98 մասնակից: 

Եվրոպայի առաջնություն, 9-րդ տուր 

Սանդու - Դանիելյան Էլինա՝ 0:1
Մկրտչյան Լիլիթ – Գուրամիշվիլի՝ 1:0
Զավադսկա - Գալոյան Լիլիթ՝ 1:0
Չարոչկինա - Գեւորգյան Մարիա՝ 1:0
Գաբոյան Սուսաննա - Կուրսովա Մարիա՝ 0.5:0.5
Զակսայտե - Ղուկասյան Սիրանուշ՝ 1:0
Թեվզաձե - Հայրապետյան Աննա՝ - +



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։