Ռաֆայել Բենիտեսը հայտարարեց «Նապոլիից» հեռանալու մասին

20:20   28 մայիսի, 2015

Մադրիդի «Ռեալը» գլխավորելու հիմնական թեկնածու Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես հայտարարել է, որ այս մրցաշրջանի վերջում հեռանալու է «Նապոլիից»: Իտալական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում իսպանացի մասնագետը վերջին խաղը կանցկացնի մայիսի 31-ին, երբ A Սերիայի եզրափակիչ տուրում մրցակիցը կլինի Հռոմի «Լացիոն»:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին, ֆուտբոլիստներին ու երկրպագուներին, քանի որ 2 տարվանից հետո ավարտում եմ նեապոլյան ուղին: Կիրակի օրը մեզ սպասվում է բարդ հանդիպում, եւ ես ցանկանում եմ հաղթանակով ավարտել աշխատանքս: Տխուր է հեռանալ մի ակումբից, որում միշտ լավ են վերաբերվել քեզ»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ 55-ամյա մարզիչը 2013-ից է գլխավորում «Նապոլին», որի նվաճել է մեկ տիտղոս՝ դառնալով Իտալիայի գավաթակիր:  Մայիսի 25-ին Կարլո Անչելոտիին հեռացվել էր «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից, ինչից հետո Բենիտեսը դարձել էր իտալացի մասնագետին փոխարինելու հիմնական թեկնածուն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։