Ամերիկայի Գավաթ. Արգենտինայի հավաքականի վերջնական կազմը (ֆոտո)

12:22   28 մայիսի, 2015

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հրապարակել է թիմի վերջնական կազմը Ամերիկայի 2015թ. Գավաթի համար: Հունիսի 11-ից հուլիսի 4-ը Չիլիում կայանալիք մրցաշարին կմեկնեն 23 արգենտինացի ֆուտբոլիստներ:

Դարպասապահներ. Սերխիո Ռոմերո («Սամպդորիա»), Նաուել Գուսման («Տիգրես»), Մարյանո Անդուխար («Նապոլի»):

Պաշտպաններ. Պաբլո Սաբալետա, Մարտին Դեմիչելիս (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Էզեկյել Գարայ («Զենիթ»), Ֆակունդո Ռոնկալիա («Ջենոա»), Մարկոս Ռոխո («Մանչեսթեր Յունայթեդ»), Միլթոն Կասկո («Նյուելզ Օլդ Բոյզ»), Նիկոլաս Օտամենդի («Վալենսիա»):

Կիսապաշտպաններ. Խավյեր Մասկերանո («Բարսելոնա»), Լուկաս Բիգլյա («Լացիո»), Էվեր Բանեգա («Սեւիլիա»), Ֆերնանդո Գագո («Բոկա Խունիորս»), Անխել Դի Մարիա («Մանչեսթեր Յունայթեդ»), Էրիկ Լամելա («Տոտենհեմ»), Խավյեր Պաստորե (ՊՍԺ), Ռոբերտո Պերեյրա («Յուվենտուս»):

Հարձակվողներ. Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Էզեկյել Լավեսի (ՊՍԺ), Գոնսալո Իգուաին («Նապոլի»), Կարլոս Տեւես («Յուվենտուս»), փոխանցում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթի խմբային փուլում աշխարհի փոխչեմպիոնը խաղալու է Ուրուգվայի, Պարագվայի եւ Ջամայկայի հավաքականների հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։