Սպորտի նախարարը մարզական կոչումներ է շնորհել մի շարք մարզիկների

19:56   27 մայիսի, 2015

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մայիսի 27-ին մարզական կոչումներ է շնորհել տարբեր մարզաձեւերում հանդես եկող մարզիկներին: 

«Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչմանն արժանացան՝

1. Վոլոդիա Ֆրանգուլյանը` ազատ ոճի ըմբշամարտ մարզաձեւում 

2. Հակոբ Մկրտչյանը` ծանրամարտ մարզաձեւում

3. Արեն Անտոնյանը` սամբո մարզաձեւում

4. Ռոստամ Կարապետյանը՝ ծանրամարտ մարզաձեւում

«Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում շնորհվեց՝ 

1. Սարգիս Հովսեփյանին՝ ազատ ոճի ըմբշամարտ մարզաձեւում

2. Սոնա Պողոսյանին՝ ծանրամարտ մարզաձեւում

3. Զավեն Միքաելյանին՝ հունահռոմեական ըմբշամարտ մարզաձեւում

4. Աննա Ղազարյանին՝ սպորտային մարմնամարզություն մարզաձեւում

5. Վիկտոր Լավրենովին՝ սամբո մարզաձեւում

6. Էռնեստ Հայրապետյանին՝ սամբո մարզաձեւում

7. Տարոն Մելքոնյանին՝ սամբո մարզաձեւում

8. Էդուարդ Հակոբյանին՝ սամբո մարզաձեւում

9. Լեւ Սարգսյանին՝ ջրացատկ մարզաձեւում

10. Ռաֆայել Սիմոնյանին՝ բռնցքամարտ մարզաձեւում

11. Սուրիկ Գառնիկյանին՝ ձյուդո մարզաձեւում

12. Վահե Սիմոնյանին՝ հունահռոմեական ըմբշամարտ մարզաձեւում, փոխանցում են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։