Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի վերջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

16:06   27 մայիսի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է  Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Բրեմենի «Վերդերի» դեմ հաղթական խաղում գեղեցիկ գոլի հեղինակ դարձած Մխիթարյանը ստացել է ձայների 64 տոկոսը: Երկրորդ տեղում հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ով հավաքել է 23 տոկոս ձայն: Լավագույն եռյակը եզրափակել է գերմանացի հարձակվող Դանիել Գինչեկը «Շտուտգարտից»՝ 13 տոկոս ձայն:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի խփած գոլն ընդգրկվել էր նաեւ տուրի 5 լավագույն գոլերի ցուցակում: Նրա խաղը բարձր էին գնահատել նաեւ գերմանական մամուլըGoal.com-ը եւ Whoscored.com-ը:

Գերմանիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը մասնակցեց 28 խաղի եւ դարձավ 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Բորուսիան» գրավեց 7-րդ տեղը՝ նվաճելով Եվրոպայի լիգայի ուղեգիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։