Բենիտեսը մի շարք պահանջներ է ներկայացրել «Ռեալին»

13:53   27 մայիսի, 2015

Մադրիդի «Ռեալը» գլխավորելու հիմնական թեկնածու Ռաֆայել Բենիտեսը մի քանի պահանջներ է ներկայացրել Արքայական ակումբին:

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչը «Ռեալի» ղեկավարներին հասկացրել է, որ որոշ հարցերում նա գործելու է իր կամքով՝ անկախ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի ու նրա գործընկերների ցանկությունից, գրում է Marca-ն:

Բենիտեսն ինքը պետք է ընտրի իր բոլոր օգնականներին: Իսպանացին իր մարզչական շտաբում կընդգրկի ֆիզպատրաստության մարզիչ Պակո դե Միգելին, դարապասպաների մարզիչ Խավի Վալերոյին եւ ֆուտբոլային վերլուծաբան Անտոնիո Գոմեսին:

Մարզիչը հատուկ ուշադրություն է դարձնելու «Ռեալի» երիտասարդական թիմի ու դրա պրոպագանդմանը: Այդտեղ եւս պետք է աշխատեն այն մարզիչները, որոնց իսպանացին վստահում է:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիին հեռացվել էր «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Բենիտեսն ու «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հատուկ ասուլիս են հրավիրել մայիսի 28-ին: Սպասվում է, որ ասուլիսում մարզիչը հայտարարելու է իտալական ակումբից հեռանալու մասին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։