Գերմանիայի հավաքականի կազմն՝ առանց Ռոյսի, Մյուլերի, Նոյերի ու Կրոսի

21:38   26 մայիսի, 2015

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել թիմի կազմն ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղի եւ Ջիբրալթարի հետ Եվրո-2016-ի ընտրական հանդիպման համար: Ցուցակում տեղ չեն գտել Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Մանուել Նոյերն ու Թոմաս Մյուլերը, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը եւ Տոնի Կրոսը Մադրիդի «Ռեալից»: 29-ամյա դարպասապահը վնասվածք ունի, Կրոսն ու Մյուլերը ստացել են հանգստանալու հնարավորություն, իսկ Ռոյսի մասին ոչինչ չի նշվում, գրում է Goal.com-ը:

Դարպասապահներ. Ռոման Վայդենֆելեր («Բորուսիա» Դորտմունդ), Ռոբերտ Ցիլեր («Հանովեր»):

Պաշտպաններ. Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), Մատս Հումելս, Էրիկ Դուրմ (երկուսն էլ՝ «Բորուսիա» Դորտմունդ), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Շկոդրան Մուստաֆի («Վալենսիա»), Անտոնիո Ռուդիգեր («Շտուտգարտ»), Սեբաստիան Ռուդի («Հոֆենհայմ»):

Կիսապաշտպաններ. Քարիմ Բելարաբի («Բայեր»), Իլկայ Գյունդոգան («Բորուսիա» Դորտմունդ), Պատրիկ Հերման, Կրիստոֆ Կրամեր (երկուսն էլ՝ «Բորուսիա» Մյոնխենգլադբախ), Սամի Խեդիրա («Ռեալ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Բաստիան Շվայնշտայգեր, Մարիո Գյոտցե (երկուսն էլ՝ «Բավարիա»):

Հարձակվողներ. Մաքս Կրուզե («Բորուսիա» Մյոնխենգլադբախ), Լուկաս Պոդոլսկի («Ինտեր»), Անդրե Շյուրլե («Վոլֆսբուրգ»):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։