«Արսենալի» հետ պայմանագիրը երկարաձգած Արթուր Մալոյանը վնասվածք է ստացել

21:09   26 մայիսի, 2015

Տուլայի «Արսենալում» վարձավճարով հանդես եկող Արթուր Մալոյանը մայիսի 27-ին կվերսկսի մարզումները թիմի ընդհանուր խմբում:

«Արսենալի» կայքի համաձայն՝ 26-ամյա հարձակվողը թեթեւ վնասվածք է ստացել Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի առաջնության նախավերջին տուրի խաղին, որն ավարտվել էր 2:2: հաշվով:

Վերջին տուրում «Արսենալը» մայիսի 30-ին Կրասնոդարում մրցելու է «Կուբանի» հետ:

Բացի այդ, Մալոյանը մինչեւ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում տեղը պահպանելու համար անցումային խաղերի ավարտը երկարաձգել է «Արսենալի» հետ գործող պայմանագիրը: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Յարոսլավլի «Շիննիկին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։