Գերմանական մամուլը բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը

00:05   26 մայիսի, 2015

Գերմանական մամուլը բարձր է գնահատել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Բրեմենի «Վերդերի» դեմ Բունդեսլիգայի վերջին տուրի մրցավեճում, որում նա դարձել էր գեղեցիկ գոլի հեղինակ:

Bild-ը Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստն տվել է ամենաբարձր՝ 1 գնահատականը, որին արժանացել է նաեւ «Բորուսիայից» հեռացող Սեբաստիան Կելը:

Մխիթարյանին ամենաբարձր գնահատական է շնորհել նաեւ Ruhr Nachrichten-ը, որը 2 բալ է տվել նաեւ ճապոնացի Սինձի Կագավային: Հենրիխի մասին կայքը գրում է հետեւյալը. «Մխիթարյանը գոլային պահ ունեցավ արդեն երկրորդ րոպեին եւ միանգամից մտավ խաղի ու «Բորուսիայի» կոմբինացիների մեջ: Դրա արդյունքում նա դարձավ գոլի հեղինակ»:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը 28 խաղում եւ դարձել էր 3 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա խաղը բարձր էին գնահատել նաեւ Goal.com-ը եւ Whoscored.com-ը:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։