Մոուրինյոն բացատրել է, թե ինչու է այդքան շուտ փոխարինել Դրոգբային (ֆոտո)

11:40   25 մայիսի, 2015

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու է «Սանդերլենդի» դեմ Անգլիայի առաջնության վերջին տուրի խաղի 30-րդ րոպեին փոխարինել կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբային, ում ակումբակիցները ձեռքերի վրա էին դուրս բերել խաղադաշտից:

«Դրոգբան ուներ ծնկի խնդիրներ եւ այլ պարագայում դուրս չէր գա խաղադաշտ: Սակայն Դիդյեն շատ էր ցանկանում խաղադաշտում լինել իր վերջին խաղում: Այնպես որ, դա միասնական որոշում էր: Երկրպագուները շատ են սիրում Դրոգբային: Նա նախկին «Չելսիի» մի մասնիկն էր եւ դարձավ նաեւ նոր թիմի անդամը: Դա շատ կարեւոր էր թիմի երիտասարդության համար: Դիդյեն մեծ դերակատարում ունեցավ մեր հաջողությունում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Սանդերլենդի» նկատմամբ հաղթանակից հետո «Չելսիի» ֆուտբոլիստները ստացել էին Պրեմյեր լիգայի չեմպիոնական գավաթը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։