«Դինամոն» չհաղթեց հետնապահին, Արթուր Մալոյանը խաղաց 90 րոպե

21:22   24 մայիսի, 2015

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության նախավերջին տուրում Մոսկվայի «Դինամոն» տանը 2:2 հաշվով ավարտեց Տուլայի «Արսենալի» դեմ խաղը: 26-ամյա հարձակվող Արթուր Մալոյանն «Արսենալի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման, իսկ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին չէր հայտավորվել դինամոյականների կազմում:

«Դինամոն» 49 միավորով եվրագավաթային չորրորդ տեղում է, սակայն այս տուրում մոսկովյան ակումբին կարող է շրջանցել Կազանի «Ռուբինը»: «Արսենալը» 25 միավորով հետնապահն է, բայց դեռ չի կորցրել տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու հնարավորությունը:

Ռուսաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Դինամո» - «Արսենալ»՝ 2:2

Ալեքսեյ Իոնով, 42, Ուիլյամ Վանկեր, 76 – Եվգենի Օսիպով, 34, Անրի Խագուշ, 60

Հեռացում՝ Ալեքսանդր Բյուտներ, 58 («Դինամո»)

«Մորդովիա» - «Թերեկ»՝ 1:0

Լորենցո Էբեսիլյո, 61

Հեռացում՝ Ֆյոդոր Կուդրյաշով, 56 («Թերեկ»)

«Կրասնոդար» - «Ռոստով»՝ 2:1

Ռոման Շիրոկով, 10, Վանդերսոն, 33 – Վիտալի Դյակով, 75



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։