Անչելոտի. Կամ կմնամ «Ռեալում», կամ կհանգստանամ մեկ տարի

14:20   24 մայիսի, 2015

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի պատրաստվում վերադառնալ իտալական «Միլան», որը գլխավորել է 2002-2009-ը: «Խետաֆեի» դեմ Պրիմերայի վերջին տուրի հաղթական խաղից (7:3) հետո ամբողջ «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնը հոտնկայս ծափահարել է իտալացի 55-ամյա մասնագետին, ով որակազրկման պատճառով հանդիպումը դիտում էր տրիբունայից:

«Իմ ապագան պարզ է ինձ համար: Մնում եմ «Ռեալում» կամ բաց կթողնեմ մեկ տարի: Դեմ եմ վերադառնալուն: Նախկինում ես վերադարձել եմ, եւ դա կայուն չէ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:

Իսպանական Marca-ն էլ իր հերթին նշում է, որ Անչելոտին արդեն գիտի, որ հեռացվելու է «Ռեալից», որն այս մրցաշրջանում տիտղոս չնվաճեց Իսպանիայում ու Չեմպիոնների լիգայում: Իտալացի մասնագետին փոխարինելու հիմնական թեկնածուն իսպանացի Ռաֆայել Բենիտեսն է, ով աշխատում է «Նապոլիում»: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։