Մոուրինյո. Լեմպարդը «Չելսիի» եւ Պրեմյեր լիգայի լեգենդն է

19:20   22 մայիսի, 2015

Ֆրենկ Լեմպարդի տեղափոխությունը ԱՄՆ մեծ կորուստ կլինի անգլիական ֆուտբոլի համար, ասել է Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Լեմպարդը «Չելսիի» եւ Անգլիայի Պրեմյեր լիգայի լեգենդն է: Ցավալի է, որ նա հեռանում է: Ֆրենկը եղել է իմ հետ աշխատած ամենապրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից մեկը: Նրան հաջողություն եմ մաղթում ԱՄՆ-ում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Չելսիի» կազմում Լեմպարդը դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, քառակի գավաթակիր, Ֆուտբոլային լիգայի գավաթի կրկնակի հաղթող, Անգլիայի կրկնակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի լիգայի հաղթող:

Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիում» վարձակալությամբ հանդես եկած Լեմպարդը ամռանը կտեղափոխվի «Նյու Յորք Սիթի»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։