Ջեւան Չելոյանցը՝ «Սպարտակի» ղեկավարի թեկնածու

16:43   22 մայիսի, 2015

«Спорт-Экспресс»-ը հրապարակել է Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի նախագահի հիմնական թեկնածուներին: Ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է պաշտոնից հեռանալու եւ կառավարման չմիջամտելու մասին: Նա կշարունակի ֆինանսավորել ակումբը:

Պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը տնօրենների խորհրդի անդամ, «ԼՈւԿՕՅԼ»-ի նախկին փոխնախագահ Ջեւան Չելոյանցն է: Եթե նա զբաղեցնի պաշտոնը, ապա նշվում է, որ մարզական հատվածը կվստահվի Վալերի Հովհաննիսյանին, որը ներկայացնում է Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանին եւ Արաս Օզբիլիսին: Վալերի Հովհաննսիսյանը նաեւ Երեւանի «Ուիլիսի» ղեկավարն է:

«Спорт-Экспресс»-ի տվյալներով, «Սպարտակը» պատկանում է «ԼՈւԿՕՅԼ»-ին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։