Եվրոպայի առաջնություն. Հայաստանի 3 շախմատիստներ մեկնարկել են հաղթանակով

11:53   20 մայիսի, 2015

Հայ շախմատիստներից երեքը հաղթանակով են մեկնարկել Վրաստանի Չակվի քաղաքում անցկացվող կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում:

Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը հաղթել են առաջին տուրում, Աննա Հայրապետյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը պարտություններ են կրել, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան իրենց պարտիաներն ավարտել են ոչ ոքի:

Եվրոպայի առաջնություն, առաջին տուր

Ունուկ – Դանիելյան՝ 0:1
Մկրտչյան – Կիոլբասա՝ 0.5:0.5
Չանտուրիա – Գալոյան՝ 0:1
Կուրսովա – Խոտենաշվիլի՝ 0.5:0.5
Հայրապետյան – Կաշլինսկայա՝ 0:1
Զիազուլկինա – Գեւորգյան՝ 0:1
Գաբոյան – Դաուլայտե՝ 0:1
Լոմինեշվիլի – Ղուկասյան՝ 1:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։