Յուրչենկո. Ես ինձ հերոս չեմ համարում

20:42   18 մայիսի, 2015

«Ուֆայի» դարպասապահ, Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Յուրչենկոն մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի հետ 1:1 հաշվով ավարտված հանդիպումը:

«Ստադիոնի հրաշալի մթնոլորտը, տրիբունաների աջակցությունը խթան էին մեզ համար: Ամեն անգամ այդպես չի լինում: Մենք սպասում էինք, որ ծանր կլինի, սակայն «Զենիթի» երկրպագուների ստեղծած մթնոլորտը դրական ազդեց: Բաց թողած գոլի դրվագում մեղքի բաժին ունեի նաեւ ես: Չեի սպասում, որը գնդակը կանցնի Զասեեւի ոտքերի արանքով:

«Զենիթի» հետ ոչ ոքին մեծ արդյունք է մեզ համար եւ մեկ քայլ է Պրեմյեր լիգայում տեղը պահպանելու ուղղությամբ: Ես ինձ հերոս չեմ համարում: Ես իմ գործն եմ արել:

Անհիմն են կասկածները, թե «Զենիթը» միավոր նվիրեց մեզ: «Զենիթի» մակարդակի թիմն այդպես չի վարվում»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է sovsport-ը:

Հիշեցնենք, որ ոչ ոքին էլ բավական էր «Զենիթին» Ռուսաստանի չեմպիոն հռչակվելու համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։