Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը եւ խորհրդանշական հավաքականը

09:38   18 մայիսի, 2015

Ֆրանսիայի 2014/15թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազեթը: Ընթացիկ առաջնությունում 23-ամյա ֆրանսիացին խփել է 27 գոլ եւ վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Լիգա-1»-ի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Լորան Բլանը, ում գլխավորությամբ ՊՍԺ-ն երրորդ տարին անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն: «Լիոնի» 21-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, իսկ Ստիվ Մանդանդան «Մարսելից» լավագույն դարպասապահն է:

Տարվա խորհրդանշական հավաքականում ՊՍԺ-ն ունի 6 ներկայացուցիչ՝ Ստիվ Մանդանդա («Մարսել»), Կրիստոֆ Ժալե («Լիոն»), Տիագու Սիլվա (ՊՍԺ), Դավիդ Լուիս (ՊՍԺ), Մաքսվել (ՊՍԺ), Մարկո Վերատի (ՊՍԺ), Դմիտրի Պայե («Մարսել»), Խավյեր Պաստորե (ՊՍԺ), Նաբիլ Ֆեկիր («Լիոն»), Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ), Ալեքսանդր Լակազեթ («Լիոն»), փոխանցում է France Football-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։