Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 26-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող «Ուլիսը» Երեւանի Հանրապետական ստադիոնում 2:2 հաշվով ավարտեց «Ալաշկերտի» դեմ տնային խաղը եւ առաջնության ավարտից 2 տուր առաջ զրկվեց առաջատար «Փյունիկին» հասնելու հնարավորությունից: 2 խաղ պակաս անցկացրած Երեւանի «Փյունիկը» 14-րդ անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն:
«Ուլիսը» շարունակում է 1 միավոր գերազանցել լավագույն եռյակը եզրափակող Գյումրիի «Շիրակին», որը մայիսի 16-ին 3:3 հաշվով էր ավարտել «Գանձասար Կապանի» դեմ արտագնա խաղը:
Հիշեցնենք, որ այս տարի «Փյունիկը» դարձել էր նաեւ Հայաստանի գավաթակիր: Նախորդ անգամ երեւանյան ակումբը Հայաստանի չեմպիոն էր դարձել 2010-ին:
Հայաստանի առաջնություն, 26-րդ տուր
«Ուլիս» - «Ալաշկերտ»՝ 2:2
Արտակ Ալեքսանյան, 28, Կոնստանտին Մորոզով, 48 - Դարկո Վուչիչ, 8, Նորայր Գյոզալյան, 76
«Գանձասար Կապան» - «Շիրակ»՝ 3:3
Նարեկ Բեգլարյան, 32, 47, Արա Խաչատրյան, 35 (11մ) – Ժան-Ժակ Բուգուհի, 10, Արամ Մուրադյան, 69, Միլոշ Ստամենկովիչ, 85
Հեռացում՝ Արամ Մուրադյան, 88 («Գանձասար Կապան»)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։