«Այաքսի» ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել մայրերի հետ (ֆոտոշարք)

01:11   11 մայիսի, 2015

Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստները «Կամբուրի» դեմ Հոլանդիայի առաջնության 33-րդ տուրի խաղում դաշտ են դուրս եկել իրենց մայրերի հետ, փոխանցում է Daily Mail-ը:

Հոլանդիայում մայիսի 10-ին նշում են Մայերի օրը: Այդ խաղում «Այաքսն» առավելության է հասել 3:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Հոլանդիայի չեմպիոնի տիտղոսն ապահովել է ՊՍՎ-ն, իսկ «Այաքսը» վերջին տուրից առաջ ապահովել է երկրորդ տեղը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։