АТР. Ջոկովիչն առաջինն է, Նալբանդյանը՝ 39-րդը

09:07   12 հունիսի, 2012

Չնայած Ռոլան Գարոսի եզրափակիչում Ռաֆայել Նադալից կրած պարտությանը Սերբիայի ներկայացուցիչ Նովակ Ջոկովիչը շարունակում է գլխավորել АТР-ի վարկանիշային աղյուսակը:

Հունիսի 11-ին հրապարակված աղյուսակի լավագույն եռյակում փոփոխություններ չկան: Ռոլան Գարոսի 7-ակի հաղթող Ռաֆայել Նադալը երկրորդն է, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը՝ երրորդը:

Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը բարելավվել է դիրքը մեկ աստիճանով եւ բարձրացել 39-րդ տեղ:

ATP-ի վարկանիշ. 2012թ. հունիսի 11

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 12 280 միավոր

2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 10 060.

3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 9310.

4 (4). Էնդի Մյուրեյ (Մեծ Բրիտանիա) – 6980.

5 (5). Ժո Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) – 5230.

6 (6). Դավիդ Ֆերեր (Իսպանիա) – 5180.

7 (7). Տոմաշ Բերդիխ (Չեխիա) – 4685.

8 (8). Յանկո Տիպսարեւիչ (Սերբիա) – 3200

9 (9). Խունա Մարտին դել Պոտրո (Արգենտինա) – 3180

10 (11). Ջոն Իսներ (ԱՄՆ) – 2625

39 (40). Դավիթ Նալբանդյան (Արգենտինա) – 1015



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։