«Փյունիկը»՝ Հայաստանի գավաթակիր

20:46   6 մայիսի, 2015

Երեւանի «Փյունիկը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը։ Մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած եզրափակիչ խաղում «Փյունիկը» մրցեց «Միկայի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Փյունիկի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռազմիկ Հակոբյանը, աչքի ընկավ նաեւ Սեսար Ռոմերոն։

«Միկայից» հաշիվը սկզբնամասում հավասարեցրեց Ալեքսը, որը դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ «Միկան» 72-րդ րոպեից հանդես էր գալիս տասը ֆուտբոլիստներով։ Կոպիտ խաղի համար հեռացվեց Արտակ Գրիգորյանը։ Հանդիպման մրցավարն էր իտալացի Ջանլուկա Ռոկին։

«Փյունիկը» 8-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթակրի տիտղոսը։

Հայաստանի Գավաթ, եզրափակիչ

«Փյունիկ» - «Միկա»՝ 3։1

Ռազմիկ Հակոբյան, 4, 32, Սեսար Ռոմերո, 36 – Ալեքս, 11 (11 մետրանոց)

Հեռացում՝ Արտակ Գրիգորյան («Միկա»), 72



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։