Ինյեստա. Գվարդիոլան ոչ մի մանրուք բաց չի թողնում

20:24   6 մայիսի, 2015

Պեպ Գվարդիոլան ոչ մի մանրուք ուշադրությունից բաց չի թողնում եւ հասնում է խնդիրների լուծման, ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումից առաջ։

Կատալոնական թիմի մրցակիցը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» է, որը գլխավորում է «Բարսելոնայի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

«Յուրաքանչյուր մարզիչ ունի գաղափարները խաղացողներին հասցնելու իր առանձնահատկությունները, մեթոդներն ու ձեւ։ Ասում եմ Գվարդիոլայի հետ աշխատանքիս փորձից։ Նա ոչ մի մանրուք բաց չի թողնում։ Միշտ մտածում է իր թիմի խաղը կատարելագործելու մասին։ Պեպն առաջարկում է բազմաթիվ լուծումներ, որոնք գրեթե միշտ աշխատում են»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Մայիսի 6-ին կայանալիք «Բարսելոնա» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։