«Футбол». Օզբիլիսի եւ Մովսիսյանի համար ամեն ինչ կարող է տխուր ավարտվել

19:44   5 մայիսի, 2015

«Футбол» պարբերականն անդրադարձել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հայտնի հարցազրույցից հետո ռուսական ակումբում նրա եւ Յուրա Մովսիսյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Յակինի դեմ Արաս Օզբիլիսի բողոքն ու հայ-թուրքական գործոնի արծարծումը տարօրինակ քայլ էր։ Քիչ հավանական է, որ վերեւից աջակցություն չունենալու դեպքում, ֆուտբոլիստն այդ ոճով գլխավոր մարզիչին դեմ դուրս գար։

Սակայն այժմ Օզբիլիսի եւ Յուրա Մովսիսյանի համար ամեն ինչ կարող է ցավալի ավարտվել։ Ոչ պաշտոնական տվյալներով, ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը սպառնացել է նրանց հանել տրանսֆերի։ Համարվում է, որ հայ ֆուտբոլիստներին «Սպարտակ» է բերել Ջեւան Չելոյանցը»,- գրում է պարբերականը։

Հիշեցնենք, որ Օզբիլիսը քննադատել էր «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին, սակայն հետագայում հայտարարել էր, որ իր խոսքն աղավաղել են։

Մովսիսյանն էլ հայտարարել էր, որ Վալերի Կարպինի ժամանակ թիմն ավելի դիտարժան ֆուտբոլ էր ցուցադրում։ Դրանից հետո ակումբը Մովսիսյանին արգելեց պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։