«Футбол». Ջեւան Չելոյանցը Հայաստանի հավաքականի մոլի երկրպագու է

18:24   5 մայիսի, 2015

«Футбол» շաբաթաթերթն անդրադարձել է Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցի ծրագրերին ռուսական ակումբում։

«Իմ ամբողջ կյանքի սերը «Սպարտակն» է։ Դա կապված է հորիցս ստացած դաստիարակության հետ։ Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, խաղացել է Գրոզնու «Նեֆտյանիկում»։ Հայրս է ինձ ներարկել սերը «Սպարտակի» նկատմամբ, 1,5 տարի առաջ հայկական մամուլին ասել էր Չելոյանցը։ Մոսկովյան ակումբից բացի, Չելոյանցը նաեւ մոլի երկրպագում է նաեւ Հայաստանի հավաքականին, որի բոլոր հանդիպումներին ներկա է լինում։

«Սպարտակում» Չելոյանցը ցանկանում է ավելի շատ տեսնել խաղարկումներ, կարճ փոխանցումներ, շրջանցումներ եւ վառ խաղ հարձակման գծում։ Նրա ձգտումն է նաեւ ստանալ ակումբում օպերատիվ որոշումներ ընդունելու լիազորություններ, ազդել ակումբի գլոբալ գործընթացների վրա՝ թույլ չտալով Շիրոկովի նման խաղացողների եւ Յակինի նման մարզիչների։

«Սպարտակի» աշխարհում այժմ տարածված է կարծիքը, որ ինչքան շատ լինի Չելոյանցի ազդեցությունն, այդքան լավ։ Նա սպարտակյան ֆանատ է եւ ավելի լավ է հասկանում ֆուտբոլից, քան տաքարյուն Ֆեդունը։ Սակայն Օզբիլիսի հարցազրույցի եւ Յակինի դեմ մեղադրանքների պատմությունը ցույց տվեց, որ նախագահը վերահսկում է դրությունը եւ դիրքերը զիջելու ոչ մի մտադրություն չունի»,- գրում է պարբերականը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։