Գերմանիայի Գավաթ. Մխիթարյանը՝ կիսաեզրափակիչի լավագույն խաղացող (ֆոտո)

21:42   4 մայիսի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումների լավագույն խաղացող: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Բորուսիան» հաղթահարել է Մյունխենի «Բավարիայի» արգելքը:

Dfbpokal-walkoffame.de-ում անցկացված քվեարկության արդյունքում, 26-ամյա հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 50 տոկոսը:

Երկրորդ տեղում Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Միտչել Լանգերակն է (38 տոկոս), եռյակը եզրափակել է «Վոլֆսբուրգի» խաղացող Մաքսիմիլիան Առնոլդը (8 տոկոս): Չորրորդ տեղում է «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Դանիել Կալիջուրին է (4 տոկոս):

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ Մյունխենում կայացած հանդիպման 70-րդ րոպեին: Հինգ րոպե անց նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ, հաշիվը հավասարեցրեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 1:1: Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց: 11 մետրանոցների հարվածաշարում ավելի հաջող էին դորտմունդցիները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։