«Ռոման» շրջանցեց «Լացիոյին», «Ինտերը» դարձյալ միավորներ կորցրեց

18:53   3 մայիսի, 2015

Իտալական A Սերիայի 34-րդ տուրում «Ռոման» Հռումում 2:0 հաշվով հաղթեց «Ջենոային», «Ինտերը» 0:0 հաշվով ավարտեց «Կյեւոյի» դեմ տնային հանդիպումը, իսկ «Լացիոն» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց «Ատալանտայի» հետ՝ 1:1:

«Ռոման» 1 միավոր առաջ անցավ «Լացիոյից» եւ բարձրացավ երկրորդ տեղ: «Ինտերը» 8-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ այս տուրում Թուրինի «Յուվենտուսն» ապահովել էր չեմպիոնությունը:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռոմա» - «Ջենոա»՝ 2:0

Սեյդու Դումբիա, 35, Ալեսանդրո Ֆլորենցի, 90

«Ատալանտա» - «Լացիո»՝ 1:1

Ջուզեպե Բիավա, 49 – Մարկո Պարոլո, 79

«Ֆիորենտինա» - «Չեզենա»՝ 3:1

Յոսիպ Իլիչիչ, 31 (11մ), 35, Ալբերտո Ջիլարդինո, 56 – Ալեխանդրո Ռոդրիգես, 59

«Վերոնա» - «Ուդինեզե»՝ 0:1

Անտոնիո Դի Նատալե, 62

Հեռացումներ՝ Յակոբո Սալա, 60, Ռաֆայել Մարկես, 90 (երկուսն էլ՝ «Վերոնա»)

«Ինտեր» - «Կյեւո»՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։