Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերին շնորհավորել է ֆիլիպինցի Մենի Պակյաոյի նկատմամբ հաղթանակի համար:
«Շնորհավորանքներս Ֆլոյդ Մեյվեզերին: Դու լավագույնն ես»,- ֆեյսբուքյան էջում գրել է հայ բռնցքամարտիկը:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում կայացած սուպերմենամարտում 38-ամյա ամերիկացին առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:110, 116:112, 116:112: Արթուր Աբրահամը Մեյվեզեր - Պակյաո մենամարտը մեկնաբանել է գերմանական Sky ալիքի համար:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։