«Բավարիան» պարտվեց Լեւերկուզենում

22:20   2 մայիսի, 2015

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված Մյունխենի «Բավարիան» Լեւերկուզենում 0:2 հաշվով պարտվեց «Բայերին»: Խոսեպ Գվարդիոլայի թիմը հանդես չեկավ ուժեղագույն կազմով, իսկ տանտերերը 2 գոլերն էլ խփեցին երկրորդ խաղակեսում, որում աչքի ընկան թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն եւ գերմանացի Յուլիան Բրանդտը: Այս հաղթանակից հետո «Բայերը» 58 միավորով բարձրացավ երրորդ տեղ:

Հիշեցնենք, որ «Բավարիան» Գերմանիայի 25-րդ չեմպիոնական տիտղոսն ապահովել էր նախորդ տուրում, իսկ մայիսի 6-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղ է անցկացնելու կատալոնական «Բարսելոնայի» հետ:

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բայեր» - «Բավարիա»՝ 2:0

Հական Չալհանօղլու, 55, Յուլիան Բրանդտ, 81



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։