Վարուժան Սուքիասյանը գլխավորեց «Արարատը»

20:56   28 ապրիլի, 2015

Վարուժան Սուքիասյանը նշանակվել է Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ եւ ապրիլի 28-ին առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ, հաղորդում է ակումբի կայքը:

Սուքիասյանը եղել է «Արարատի» գլխավոր մարզիչը նաեւ 2006-2008 թվականներին: Նրա գլխավորությամբ «Արարատը» դարձել է 2008 թ. Հայաստանի գավաթակիր եւ առաջնության արծաթե մեդալակիր:

Տարբեր տարիներին 58-ամյա մասնագետը գլխավորել է Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները, Բեյրութի «Հոմենմենը», նաեւ «Լոռին», «Բանանցը», «Վանը», «Կոտայքը», «Ցեմենտը», «Արաքսը», «Սպարտակը» եւ «Իմպուլսը»:

«Բանանցի» հետ Սուքիասյանը նվաճել է Հայաստանի գավաթը, առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալները, «Ցեմենտի» հետ երկու անգամ հաղթել է գավաթի խաղարկությունում, մեկական անգամ նվաճել է առաջնության ոսկե եւ բրոնզե մեդալները: «Արաքսը» փորձառու մարզիչի օրոք նույնպես նվաճել է չեմպիոնական տիտղոսը:

«Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Սուրեն Չախալյանի հեռանալուց հետո: 

Ֆոտո՝ fcararat.am



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։