«Բավարիա» - «Բորուսիա Դ.». Բուքմեյքերների կարծիքը

09:37   28 ապրիլի, 2015

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» Մյունխենում ուժերը կչափի Գերմանիայի 25-րդ չեմպիոնական տիտղոսն ապահոված «Բավարիայի» հետ:

«Վիվառոն» ֆավորիտ է համարում Խոսեպ Գվարդիոլայի թիմին, որի հաղթանակը գնահատում է 1.45 գործակցով: Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակի գործակիցը 6.6 է, իսկ ոչ ոքին՝ 4.3:

Ապրիլի 28-ին կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:30-ին: Գերմանիայի Գավաթի մյուս կիսաեզրափակիչում Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Արմինիան» ապրիլի 29-ին կընդունի «Վոլֆսբուրգին»: Եզրափակիչը կայանալու է մայիսի 30-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» ստադիոնում: Նախորդ խաղարկության եզրափակիչում «Բավարիան» լրացուցիչ ժամանակում 2:0 հաշվով հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։