Le Figaro .Այսօր մենք կիմանանք, թե ինչի է ընդունակ Ֆրանսիայի հավաքականը

17:19   11 հունիսի, 2012

Le Figaro պարբերականի, ինչպես նաեւ ֆրանսիական  մյուս բոլոր լրատվամիջոցների ուշադրությունը սեւեռված է հունիսի 11-ին կայանալիք Ֆրանսիա - Անգլիա հանդիպմանը: Պարբերականը հիշեցնում է, որ ֆրանսիացիները երեք ընկերական հանդիպում են անցկացրել Իսլանդիայի, Սերբիայի եւ Էստոնիայի հետ եւ բոլոր հանդիպումներում հաղթել են: Չնայած մրցակիցներն այդքան էլ ուժեղ չէին, բայց ֆրանսիացիները ցուցադրել են հարձակողական ֆուտբոլ` 9 գոլ երեք խաղում: Այն, որ Բենեզեմա - Ռիբերի զույգը շատ լավ է համագործակցում գիտեն անգամ Ուկրաինայի հեռավոր գյուղերում: Միակ խնդիրը, որ ունեն ֆրանսիացիները` դա երկրպագունեի հետ ոչ այդքան լավ հարաբերություններն են:

2010 -ի աշխարհի առաջնությունից շատ ժամանակ չի անցել, որպեսզի երկրագուները կարողանան մոռանալ այն ամոթը, որն ապրեցին մունդիալի ժամանակ: Միայն Եվրո-2012-ում հաջող հանդես գալը կարող է փոխել երկրպագուների տրամադրվածությունը: Առաջին հերթին պետք է մտածել Անգլիայի դեմ խաղի մասին: Պատրիս Էվրան իր կարծքին է արտահայտել խմբային փուլի մասին. «Սա Եվրո-2012-ի ամենակարեւոր խաղն է: Առաջին հերթին, քանի որ նրանք մեր սկզբունքային մրացիկցներն են,  երկրորդ` քանի որ սա առաջին խաղն է եւ այն որոշում է ամեն բան: Եթե պարտվենք առաջին խաղում` կսկսենք մտածել տուն վերադառնալու մասին: Անգամ, եթե ոչ ոքի խաղանք, երկրոդ խաղում պետք է խաղադաշտ դուրս գանք վախը սրտներումս»:

2004-ից Ֆրանսիան ոչ մի անգամ չի հաղթել խմբային փուլի առաջին հանդիպման ժամանակ: Ի դեպ, 2004-ին հենց անգլիացիներին առաջին խաղում հաղթեցին ֆրանսիացիները 2:1 հաշվով: Ժամանակն է եկել վերհիշել այդ հաջողությունը, ինչպես նաեւ վերջին ընկերական հանդիպումը «Ուեմբլիում», որտեղ Բենզեմայի եւ Վալբուենայի շնորհիվ ֆրանսիացիները հաղթեցին 2:1 հաշվով: Միակ բանը, որ պետք չէ թույլ տալ Մառախլապատ Ալբիոնի ներկայացուցիչներին ` դա դաշտի կենտրոնում ազատ տեղաշարժվելն է: Անգիան որքան էլ այս պահին հիշեցնում է վիրավոր գիշատիչ` ցանկացած պահի կարող են խայթել եւ խորտակել ֆրանսիացիների երազանքները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։