Բեկենբաուեր. Կլոպը կարող է փոխարինել Գվարդիոլային «Բավարիայում»

18:47   27 ապրիլի, 2015

Մենք հաճախ ենք քննարկել Յուրգեն Կլոպի թեկնածությունը, եւ վստահ եմ, որ նա համապատասխանում է «Բավարիային», ասել է մյունխենյան ակումբի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը:

«Իհարկե, հեշտ է Կլոպին պատկերացնել Գվարդիոլայի փոխարինողի դերքում: Այլ հարց է, թե երբ կհեռանա Գվարդիոլան «Բավարիայից»: Հույս ունեմ, որ նա երկար կմնա, բայց Կլոպը միշտ կլինի մեր տեսադաշտում: Չեմ կարող պատկերացնել, որ 2016-ին Գվարդիոլան կլքի թիմը: Նա հավանում է Մյունխենը, այստեղ հասել է հաջողության, ապագայում էլ կարող է զարգացնել հաջողությունը»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է Bild-ը:

2008-ից Դորտմունդի «Բորուսիան» գլխավորող Յուրգեն Կլոպն առմանը կհեռանա թիմից: Գվարդիոլայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը: Պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններից մարզիչը դեռ հրաժարվում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։