2015թ. Համահայկական խաղերը կլինեն աննախադեպ

17:45   27 ապրիլի, 2015

Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը եւ կլինեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, հայտնում են ՀԽՀԿ լրատվական ծառայությունից:

«Համահայկական 6-րդ ամառային խաղերը աննախադեպ կլինեն ոչ միայն մասնակիցների քանակով, այլեւ քաղաքների աշխարհագրությամբ: Այս խաղերը կանցկացվեն Երեւանում, Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում: Եթե նախորդ խաղերին մենք ունեինք մոտ 3200 մասնակից, ապա այսօրվա դրությամբ արդեն 4000 մասնակցի հայտեր կան, այն էլ ՍփյուռքիցԸնդհանուր առմամբ նախատեսում ենք մոտ 5000 - 5500 մարզիկ- մարզուհի» ,-  հայտարարել է  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան  Զաքարյանը ապրիլի 27-ին տեղի ունեցած ՀԽՀԿ գործադիր կոմիտեի նիստում

Նախկին տասը մարզաձեւին` ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, ավելացել է եւս յոթը՝ լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ եւ հրաձգություն:

Ստեփանակերտում կանցկացվեն ֆուտբոլի եւ վոլեյբոլի, Գյումրիում, Աբովյանում ` ֆուտբոլի, Վանաձորում` հանդբոլի, Արտաշատում` աթլետիկայի մրցումներ: Հեծանվասպորտի վազքուղին ընտրվել է Երեւան - Էջմիածին մայրուղին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։