Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

17:28   27 ապրիլի, 2015

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում:

Մխիթարյանը երկու հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 27 փոխանցումից 77,8 տոկոսը հասել է նպատակին: 26-ամյա կիսապաշտպանն օդային պայքարում հաղթել է մեկ անգամ, երկու անգամ շրջանցել է մրցակցին, երկու անգամ կասեցրել մրցակցի գրոհը: Հայ ֆուտբոլիստը երկու անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, երեք անգամ խախտել է կանոնները, ստացել է դեղին քարտ: Նրա դեմ կանոնները խախտել են մեկ անգամ:

Մխիթարյանի գնահատականն է՝ 6.36: «Բորուսիայի» կազմում ամենաբարձրը Սվեն Բենդերի գնահատականն է՝ 8.41:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 2:0 հաշվով, Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվել է 86-րդ րոպեին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։