Աշխարհի առաջնություն. Վրաստան - Հայաստան՝ 3:1

15:52   27 ապրիլի, 2015

Չինաստանի Չենդու քաղաքում ավարտին մոտեցող շախմատի կանանց աշխարհի առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց վրացիների հետ եւ պարտվեց 1:3 հաշվով: Հայաստանի հավաքականին միակ հաղթական միավորը բերեց երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան պարտություն կրեցին: Հայաստանի հավաքականը թիմային 7 միավորով 7-րդ տեղում է: Վրաստանի հավաքականը 15 միավորով առաջին տեղում է: Երկու միավոր քիչ ունի Ռուսաստանը, որը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի նկատմամբ:

Չինաստանի հավաքականը 3.5:0.5 հաշվով պարտության մատնեց ամերիկացիներին եւ 11 միավորով երրորդ տեղում է: Հնդկաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթեց լեհերին եւ վաստակեց 8 միավոր:

Վերջին տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Հնդկաստանի թիմը: Վրացիները կմրցեն Չինաստանի, ռուսները՝ ամերիկացիների հետ: Մյուս զույգերում կմրցեն Եգիպտոսն ու Ուկրաինան եւ Լեհաստանն ու Ղազախստանը:

Աշխարհի թիմային առաջնություն, կանայք

8-րդ տուր

Վրաստան - Հայաստան՝ 3:1

Բելա Խոտենաշվիլի - Էլինա Դանիելյան՝ 1:0

Լելա Չավախիշվիլի - Լիլիթ Մկրտչյան՝ 0:1

Մերի Արաբիձե - Լիլիթ Գալոյան՝ 1:0

Նինո Բացիաշվիլի - Մարիա Կուրսովա՝ 1:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։