Միխայել Ցորկ. Հումելսի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ չի եղել

14:31   27 ապրիլի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը հերքել է, թե անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» գերմանական թիմի պաշտպան Մատս Հումելսի տրանսֆերի համար առաջարկել է 30 միլիոն եվրո:

«Հումելսի տրանսֆերի վերաբերյալ ոչ մի առաջարկ չենք ստացել: Նա պայմանագիր ունի ակումբի հետ մինչեւ 2017 թվականը: Ավելացնելու նոր բան չունեմ»,- Ցորկի խոսքը մեջբերում է kicker-ը:

Ամռանը Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո «Բորուսիան» մտադիր է պահել Հումելսին: 26-ամյա պաշտպանն առանցքային խաղացող է «Բորուսիայի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի համար: Նրա տրանֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո: Հումելսը 2009-ից է «Բորուսիայի» համակարգում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։