Եգոր Տիտով. «Սպարտակի» ֆուտբոլն այժմ պոռնոգրաֆիա է, Մովսիսյանի վրա խաչ քաշել պետք չէ

13:45   27 ապրիլի, 2015

Դավիդովն ու Կրոտովը «Սպարտակում» հիմա անկասկած ավելի հետաքրքիր են խաղում, բայց պետք չէ խաղ քաշել Յուրա Մովսիսյանի վրա, ասել է «Սպարտակի» նախկին ավագ Եգոր Տիտովը:

«Յուրան դեռ մինչեւ վերջ չի վերականգնվել ծանր վնասվածքից հետո: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում Մովսիսյանը կցուցադրի նախկին խաղը: Բայց դրա համար պետք է համառ աշխատանք: Այլ դեղատոմս չկա:

«Սպարտակում» այժմ գլխավոր աստղը Պրոմեսն է: Մովսիսյանին եւ Կոմբարովին արդեն մոռանում եմ նրա կողքին: Էբերտը, Չելստրյոմն ու Ռոմուլոն եւս Պրոմեսի մակարդակին չեն հասնում:

Յակինի ֆուտբոլը շատ միակողմանի է: Միակ խնդիրը չսխալվելն է: Չկա վառ խաղ, ֆուտբոլիստները խաղից հաճույք չեն ստանում: Դա ֆուտբոլ չէ, այլ պոռնոգրաֆիա»,- Եգոր Տիտովի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում «Սպարտակը» Պրոմեսի գլոլի շնորհիվ հաղթել է «Ռուբինին»՝ 1:0:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։