Ազարը՝ Անգլիայում տարվա լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

10:57   27 ապրիլի, 2015

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարն Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Daily Mail-ը:

Անգլիայի ընթացիկ առաջնության 33 խաղերում Բելգիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը դարձել է 13 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Նախորդ տարի նա գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին:

Անգլիայում տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը: 21-ամյա անգլիացին Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 30 խաղի՝ խփելով 20 գոլ:

Ավելի վաղ Ազարն ու Քեյնն ընդգրկվել էին նաեւ տարվա խորհրդանշական հավաքականում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։