Լուիս Էնրիկե. «Բարսելոնայի» լավագույն առաջին խաղակեսն էր այս մրցաշրջանում

00:50   26 ապրիլի, 2015

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է կատալոնական դերբիում «Էսպանյոլի» նկատմամբ 2:0 հաշվով արտագնա հաղթանակը:

«Թիմը շարունակում է աճել: Մենք բոլոր առումներով լավագույն առաջին խաղակեսն անցկացրինք այս մրցաշրջանում: Հիանալի էինք վերահսկում գնդակը, լավ պրեսինգի էինք դիմում ու գրոհում: Խաղալով այսպես՝ կարող ենք խաղթել յուրաքանչյուր խաղում: Հանդիպումը բարդ էր, քանի որ սա դերբի է: Չենք պատրաստվում ոչինչ փոխել մրցաշրջանի վերջնամասում»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Պրիմերայի 33-րդ տուրի խաղում «Բարսելոնան» հաղթեց բրազիլացի Նեյմարի եւ արգենտինացի Լիոնել Մեսիի գոլերի շնորհիվ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։