Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարզիկները

18:11   25 ապրիլի, 2015

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարզիկը «Մերսեդեսի» 30-ամյա ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնն է: Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոնի կարողությունը գնահատվում է 88 միլիոն ֆունտ ստերլինգ, գրում է telegraph.co.uk-ը:

2015-ին Հեմիլթոնը հարստացել է 20 միլիոն ֆունտով: Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին, ում կարողությունը 72 միլիոն ֆունտ է:

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարզիկները

1. Լյուիս Հեմիլթոնն (ավտոարշավորդ, «Մերսեդես») – 88 միլիոն ֆունտ ստերլինգ

2. Ուեյն Ռունի (ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդ») – 72

3. Ջենսոն Բատոն (ավտոարշավորդ, «Մաքլարեն») – 71

4. Էնդի Մարեյ (թենիսիստ) – 48

5. Ռիո Ֆերդինանդ (ֆուտբոլիստ, ՔՊՌ) – 44

6. Ստիվեն Ջերարդ (ֆուտբոլիստ, «Լիվերպուլ») – 42

7-8. Լոուլ Լենգ (բասկետբոլիստ, «Մայամի») – 40

7-8. Ժոզե Մոուրինյո (մարզիչ, «Չելսի») – 40

9. Ֆրենկ Լեմպարդ (ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Սիթի») – 39

10. Նիկ Ֆալդո (գոլֆիստ) – 38 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։