Յուրա Մովսիսյան. Կարպինի ժամանակ «Սպարտակն» ավելի վառ ֆուտբոլ էր ցուցադրում

21:50   24 ապրիլի, 2015

Յակինի գալուց հետո մեծ փոփոխություններ են եղել «Սպարտակում», Կարպինի ժամանակ «Սպարտակն» ավելի վառ ֆուտբոլ էր ցուցադրում, ասել է ռուսական թիմի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Կարպինի ժամանակ մեր խաղն ավելի դիտարժան էր։ Այն ժամանակ խաղում էինք ավելի կոմբինացիոն, գեղեցիկ ֆուտբոլ։ Կարպինը սպարտակցի է, եւ թիմը ցուցադրում էր սպարտակյան ֆուտբոլ։ Յակինը փոխեց խաղաոճը։ Մարզիչը եվրոպացի է, ոճն էլ եվրոպական է։ Ամեն մասնագետ ունի իր ձեռագիրը։ Կարպինի ժամանակ այլ խաղ էր։

Նոր ստադիոնում արդեն զգացվում է սպարտակյան ոգին։ Սա մեր տունն է, մեր խաղադաշտն է, այստեղ շատ են լինում մեր երկրպագուները, որոնք հանդիպումների ժամանակ անդադար աջակցում են։

Հայաստանի հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղալ «Սպարտակում»։ Ազգային թիմի բոլոր օղակներում էլ կան «Սպարտակի» պահանջներին համապատասխան խաղացողներ»,- նշել է Յուրա Մովսիսյանը։

Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում «Սպարտակը» կընդունի Կազանի «Ռուբինին»։ Ապրիլի 26-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14։30-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։