Արթուր Աբրահամ. Բոլոր նախագահներն ասացին շատ ոգեւորիչ խոսքեր, որոնցից մարմինս փշաքաղվում էր (ֆոտոշարք)

15:33   24 ապրիլի, 2015

Բոլոր նախագահներն իրենց ելույթներում ասացին շատ ոգեւորիչ խոսքեր, որոնցից մարմինս փշաքաղվում էր։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդի բարձունքում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը։

«Տխուր օր է, բայց ուրախ եմ, որ նախագահները եկել են հայ ժողովրդի վիշտը կիսելու»,- նշեց Աբրահամը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ ապրիլի 23-ին ներկա է եղել Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը. «Մենք մեր պարտքը կատարեցինք, մոմ վառեցինք եւ ցավը նրանց հետ կիսեցինք»։

Մարզիկը նաեւ հույս հայտնեց, որ կգա այն օրը, երբ գերտերությունները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը. «Դա քաղաքականություն է։ Իսկ  քաղաքականությունը միշտ խանգարում է ճշմարտությունն ասելուն։ Մենք պետք է պահանջենք ճանաչել Ցեղասպանությունն այնքան ժամանակ մինչեւ, որ Օբաման ասի, եթե նա էլ չասի, հաջորդ նախագահը կասի»։

Հարցին, թե ինքն ինչ է անում ցեղասպանության ճանաչմանը նպաստելու համար, մարզիկն ասաց, որ իր մարզաձեւով է օգնում գործընթացին. «Մենամարտում հաղթանակը նվիրում եմ Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Յուրաքանչյուրն իր ձեւով է մասնակցում գործընթացին»։

Ֆոտո՝ Արթուր Աբրահամի մամուլի քարտուղարության



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։