Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Դանի Ալվեսին (ֆոտո)

14:51   24 ապրիլի, 2015

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը պաշտոնական ֆեյսբուքյան էջում կատարած գրառումով շնորհակալություն է հայտնել «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսին, որը միացել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավին։

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ալվեսը լուսանկարվել է նմանատիպ գրառումով եւ անմոռուկի պաստառով:




© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։