Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն խնդիրներ չստեղծեց «Բարսելոնայի» համար

00:35   22 ապրիլի, 2015

Կատալոնական «Բարսելոնան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակիչում 2 խաղերի արդյունքում 5:1 հաշվով հաղթելով ֆրանսիական ՊՍԺ-ին:

Փարիզում կատալոնացիներն արտագնա հաղթանակ էին տարել 3:1 հաշվով, իսկ Բարսելոնայում կայացած պատասխան խաղում խփեցին 2 անպատասխան գոլ:

Լուիս Էնրիկեի թիմն անցկացրեց շատ գրագետ առաջին խաղակես եւ Նեյմարի դուբլի շնորհիվ ընդմիջման գնացի 2 գոլի առավելությամբ: Բրազիլացի հարձակվողը 14-րդ րոպեին հաշիվը բացեց Անդրես Ինյեստայի արտակարգ անցումից ու փոխանցումից հետո:

Երկրորդ խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով եւ ավարտվեց այնպես, ինչպես սկսել էր: Ընդմիջումից հետո փարիզցիներն ավելի շատ էին գրոհում, բայց դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչպատասխան խաղ 

«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա) – 2:0 (առաջին խաղ՝ 3:1)

Նեյմար, 14, 34

«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Դանիել Ալվես, Խերարդ Պիկե, Խավյեր Մասկերանո, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս (Սերխի Ռոբերտո, 55), Անդրես Ինյեստա (Չավի, 46), Իվան Ռակիտիչ, Նեյմար, Լիոնել Մեսի, Լուիս Սուարես (Պեդրո, 75):

ՊՍԺ. Սալվադորե Սիրիգու, Գրեգորի վան դեր Վիլ, Մարկինյոս, Դավիդ Սիլվա, Մաքսվել, Յոան Կաբայ (Լուկաս Մոուրա, 66), Բլեզ Մատյուիդի (Ադրիեն Ռաբիո, 80), Մարկո Վերատի, Խավյեր Պաստորե, Զլատան Իբրահիմովիչ, Էդինսոն Կավանի (Էզեկյել Լավեսի, 80):




© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։