Տորեսը՝ կարիերայի ամենայուրահատուկ խաղի մասին

13:11   21 ապրիլի, 2015

Շատ եմ ունեցել ավելի կարեւոր խաղեր, սակայն դրանցից ոչ մեկն այսքան յուրահատուկ չի եղել ինձ համար, ասել է Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով անդրադարձել է «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղին:

«Ինձ հաջողվել է խաղալ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի եզրափակիչներում, բայց «Աթլետիկոյի» հետ այլ է: Միշտ ասել եմ, որ երազում եմ տիտղոս նվաճել այս թիմի հետ: Պետք է շարունակենք պայքարել: Շատ եմ ունեցել ավելի կարեւոր խաղեր, սակայն դրանցից ոչ մեկն այսքան յուրահատուկ չի եղել ինձ համար: Թիմում մրցակցությունը միայն դրական է անդրադրառնում մեր վրա: Վայելում եմ «Աթլետիկոյում» անցկացրած յուրաքանչյուր օրը: Չեմ պատրաստվում կանգ առնել եւ ցանկանում եմ խաղալ ավելի շատ»,- Տորեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» խաղադաշտում կայացած առաջին խաղում գրանցվել է 0:0 հաշիվը: Պատասխան հանդիպումն ապրիլի 22-ին է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։