Մարկ Լելիեւրը Հայաստանի Մ-19 հավաքական է հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին

12:41   21 ապրիլի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ապրիլի 26-ին եւ 28-ին Երեւանում ընկերական հանդիպումներ կանցկացնի Ուզբեկստանի հետ:

Նախապատրաստվելով այդ խաղերին՝ Հայաստանի թիմն ապրիլի 23-28-ը հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելիեւրը հավաքին հրավիրել է նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Ալեքսանդր Դեմիրջյանին:

Դարպասապահներ 

Վարդան Վարդանյան «Փյունիկ»

Սուրեն Ալոյան «Բանանց»   

Մարկ Գրիգորյան «Դոնաֆելդ» (Ավստրիա)    

Պաշտպաններ 

Ալեքսանդր Դեմիրջյան ՊՍԺ (Ֆրանսիա)

Հակոբ Համբարձումյան «Բանանց»       

Գրիգորի Էմեկսուզյան «Ստրոգինո» (Ռուսաստան)

Աղավարտ Պետրոսյան «Բանանց»        

Հակոբ Հակոբյան «Բանանց»        

Ժիրայր Մարգարյան «Բանանց»    

Կիսապաշտպաններ 

Մհեր Սաֆարյան «Շիրակ»    

Արթուր Նադիրյան «Փյունիկ»

Ստեփան Հարությունյան «Բանանց»        

Հովհաննես Պողոսյան «Փյունիկ»

Հովհաննես Փանոսյան «Բանանց»      

Էմիլ Եղիազարյան «Բանանց»    

Դավիթ Մարտիրոսյան «Զենիթ» (Ռուսաստան)

Հայկ Գալստյան «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Վարդան Սաֆարյան «Միկա»

Հարձակվողներ 

Էդգար Մովսիսյան «Բանանց»             

Գոռ Աղբալյան «Հերենվեն» (Հոլանդիա)

Էրիկ Պետրոսյան «Փյունիկ», փոխանցում է ՀՖՖ-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։