Լեւոն Ջուլֆալակյանի թիմը մարտական կազմով կմեկնի Սոֆիա

11:41   21 ապրիլի, 2015

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակել է թիմի կազմը, որը կմասնակցի Սոֆիայում ապրիլի 24-26-ը անցկացվող «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարին:

Բուլղարիայի մայրաքաղաք կմեկնեն հետեւյալ ըմբիշները՝ Նարեկ Խաչատրյան (59 կգ), Ռաֆայել Ալեքսանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյան, Կարապետ Չալյան, Վարշամ Բորանյան (բոլորը՝ 75 կգ), Հրաչ Հովհաննիսյան (80 կգ), Արթուր Շահինյան, Մաքսիմ Մանուկյան (երկուսն էլ՝ 85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ):

Լեւոն Ջուլֆալակյանը նշել է, որ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը մրցաշարը բաց է թողնում քթի վիրահատության պատճառով, իսկ 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը՝ վնասվածքի: Վարշամ Բորանյանն էլ քաշ չգցելու համար այս անգամ ուժերը կփորձի 75 կգ քաշային կարգում: Մարզիչը տեղեկացրել է նաեւ, որ մայիսի 13-27-ը կայանալիք ծաղկաձորյան հավաքին մասնակցելու են նաեւ Բելառուսի, Լեհաստանի, Լիտվայի, Շվեյցարիայի եւ Նորվեգիայի 40-ից ավելի ըմբիշներ, փոխանցում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։