Դավիդ Յուրչենկո. Չէի ցանկանա օտար համարվել մի երկրում, որտեղ ապրում եմ

13:38   20 ապրիլի, 2015

Ցանկանում եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում, ասել է Բաշկիրիայի «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, ով մեկնաբանել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հետաքրքրությանն իր նկատմամբ:

«Անկեղծ ասած, Հայաստանի հավաքականի հետաքրքրությունը շատ հաճելի է ինձ եւ ես ցանկանում եմ հանդես գալ այդ ազգային թիմում: Ես ունեմ հայկական արմատներ եւ այդ երկրի հետաքրքրությունն ինձ համար պատիվ է որպես տղամարդու եւ մարզիկի: Այլ հարց է, որ որոշում կայացնելուց առաջ ես հաշվի եմ առնում Ռուսաստանի առաջնության լեգեոնականների լիմիտը եւ այլ հարցեր: Չէի ցանկանա օտար համարվել մի երկրում, որտեղ ապրում եմ»,- Դավիդ Յուրչենկոյի խոսքը մեջբերում է Eurofootball.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 29-ամյա դարպասապահը մասնակցել է 19 խաղի եւ թողնում է լավ տպավորություն: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։