Յուրա Մովսիսյանը Սերժ Թանկյանի հետ դիտել է «1915» ֆիլմը (ֆոտո)

11:51   20 ապրիլի, 2015

«Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայում ներկա է եղել Հայոց ցեղասպանությանը նվիրված «1915» ֆիլմի շնորհանդեսին, որից հետո հանդիպել է System of a Down խմբի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: 

«Վայելեցինք «1915» ֆիլմի մոսկովյան շնորհանդեսը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Յուրա Մովսիսյանը՝ տեղադրելով լուսանկար: 

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին հայ հարձակվողը գոլի հեղինակ էր դարձել «Սպարտակի» կազմում՝ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում գրավելով «Մորդովիայի» դարպասը: Սարանսկում Մովսիսյանը փոխարինման էր դուրս եկել 73-րդ րոպեին եւ իր երկրորդ գոլն էր խփել Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում, որում նա մասնակցել է 13 խաղի: «1915» ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։